Արտանիշի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում. ջրափրկարարները քաղաքացուն մոտեցրել են ափ | 1lurer.am

Արտանիշի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում. ջրափրկարարները քաղաքացուն մոտեցրել են ափ

Հուլիսի 27-ին՝ ժամը 00։52-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կա․ ափին մոտեցնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն