Քրեական վարույթ՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու դեպքի առթիվ. ՔԿ

Քրեական վարույթ՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու դեպքի առթիվ. ՔԿ

Քրեական վարույթ է հարուցվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը հուլիսի 23-ի գիշերը ծեծելու դեպքի առթիվ։ Մեկ անձ ձերբակալվել է։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։

Նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ ծեծել են ՔՊ խմբակցության  ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կապ է հաստատել նրա հետ, վերջինս հաստատել էր տեղեկությունները

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն