factor.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը խոստացել է շարունակել իր «անսասան» աջակցությունը Ուկրաինային՝ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ երկուշաբթի նախատեսված հանդիպումից առաջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զելենսկին կլինի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի առաջին արտասահմանյան հյուրը՝ մեկ շաբաթ առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր, ինչը, ըստ Դաունինգ սթրիթի պաշտոնյաների, «ցույց է տալիս երկու երկրների միջև հարաբերությունների ամրությունը»։
BBC News-ի փոխանցմամբ՝ երկու առաջնորդները կայցելեն ռազմածովային բազա, որտեղ Բըրնհեմը կհայտարարի բրիտանական նոր ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի՝ Stone Cloak-ի հիմքում ընկած մտավոր սեփականության՝ Կիևին փոխանցման մասին, ինչը թույլ կտա Ուկրաինային մեծ մասշտաբով արտադրել համակարգը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում