ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները | armenpress.am

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կիպրոսում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Կիպրոս երկկողմ հարաբերությունների օրակարգը, այդ հարաբերությունների հետագա ամրապնդման հեռանկարները։

Նրանք նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ՝ վերահաստատելով շարունակական երկխոսության և սերտ համագործակցության իրենց հանձնառությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն