azatutyun.am Ուկրաինայի նախագահը ժամանել է Լոնդոն՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետին։ Վլադիմիր Զելենսկին օտարեկրյա առաջին առաջնորդն է, ով կբանակցի անցած շաբաթ պաշտոնը ստանձնած Էնդի Բըրնհեմիի հետ։
«Մեծ Բրիտանիան կանգնած է Ուկրաինայի կողքին՝ ուս ուսի, և մեր աջակցությունը մնում է անսասան», – Զելենսկու այցից առաջ հայտարարել է Բըրնհեմը։
Զելենսկին իր հերթին ասել է, թե պատրաստվում է Լոնդոնի հետ գործարք կնքել՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանակումը խթանելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում