news.am Եթե ես չլինեի, Իսրայելը կոչնչացվեր: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Ես պատրաստվում եմ խոսել Բիբիի հետ այն մասին, որ եթե ես նախագահ չլինեի, Իրանն արդեն վաղուց միջուկային զենք կունենար, իսկ Իսրայելը կոչնչացվեր»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն։