tert.am Բաքվում տեղի է ունեցել հայ բանտարկյալների վերաքննիչ բողոքները քննելու նոր «դատական նիստը», նիստի ընթացքում մեղադրող կողմը պնդել է, թե հայերը «մեղավոր» են։
Դատավարության ընթացքում ցուցմունք են տվել 3 դատախազներ՝ բազմաթիվ «մեղադրանքներ» հնչեցնելով ԼՂ-ի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների և մյուս հայերի դեմ։
Հաջորդ «նիստը» տեղի կունենա հուլիսի 28-ին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։