azatutyun.am Ֆրանսիայում և Իսպանիայում շարունակում են պայքարել վերջին տարիների ամենախոշոր անտառային հրդեհների դեմ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրի հարավ-արևմուտքում իրավիճակը հիմնականում հաջողվել է կայունացնել, սակայն Բորդոյի մերձակայքում հրդեհը դեռ չի հաջողվում ամբողջությամբ վերահսկել։
Մակրոնը, որն այցելել է արտակարգ իրավիճակների ծառայությունների ճգնաժամային կենտրոն, զգուշացրել է, որ առաջիկա շաբաթները դժվար են լինելու։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր նման մասշտաբի անտառային հրդեհներ չի ունեցել։
Հուլիսի 22-ից Բորդոյի և Ատլանտյան օվկիանոսի ափի միջև ընկած տարածքում այրվել է շուրջ 42 հազար հեկտար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում