Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Վեդի քաղաքի որոշ հասցեներում գազ չի լինի

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Մասնավորապես՝ կդադարեցվի Վեդի քաղաքի, ինչպես նաև Ուրցաձոր, Դաշտաքար և Գոռավան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- հայտնել են ընկերությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն