Ավետ Կոնջորյանի ծեծի գործով ձերբակալվածներից մեկը նրա նույնպես ՔՊ-ական նախկին ընկերն է | azatutyun.am

Ավետ Կոնջորյանի ծեծի գործով ձերբակալվածներից մեկը նրա նույնպես ՔՊ-ական նախկին ընկերն է | azatutyun.am

azatutyun.am «Ամեն Աստծու օր ինքը պարբերաբար ոչ սթափ վիճակում գալիս էր իմ պատուհանի տակ, վերջին բառերով հայհոյում էր, իմ աղջիկ երեխեն սարսափած իր սենյակից գալիս էր իմ մոտ՝ «մամա, էս ինչ ա». – «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծելու գործով ձերբակալվածներից Նաիրի Հակոբյանի կինն է պատմում: Ծեծին նախորդած շրջանում պարբերաբար կրկնվել է այս տեսարանը ամուսնու նախկին ընկերոջ՝ Ավետ Կոնջորյանի կատարմամբ. – «Իրա եղբայրը պաշտոնյա է, որ ինքը իրան կարա թույլ տա նման բաների: Ուղղակի ապշեցի, որ էդ վերջին դեպքը եղավ, ու պարեկը իրան ուղեկցում էր. ինքը վերջին աստիճանի բառերով հայհոյում է, պարեկը ուղեկցում է իրան, հետևից գնում է»։

Դաժանաբար ծեծի է ենթարկվել Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանը. երեկ առավոտյան այս տեղեկությունն ու ծեծի տեսանյութը տարածեց լրագրող Գայանե Զարգարյանը։ Նա նշում է, որ հուլիսի 24-ի կեսգիշերին Աբովյան քաղաքում՝ իր տան տարածքում, ծեծվել է Ավետ Կոնջորյանը։

Կոնջորյանն ինքը հրաժարվում է մեկնաբանությունից, միայն ասում է՝ «վատ եմ, հիվանդանոցում եմ», թեպետ երեկ ուշ երեկոյան սոցցանցում նկար էր տարածել, որում հիվանդանոցում չէ, ժպտում է, սուրճ խմում։

Ավետ Կոնջորյանի եղբայրը՝ Հայկ Կոնջորյանը, որ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու է, գերադասում է ոչինչ չասել։

«Պարոն Կոնջորյան, ձեր եղբոր ծեծի հետ կապված ի՞նչ կարող եք ասել, ինչո՞ւ է ծեծի ենթարկվել», – «Ազատության» այս հարցին Հայկ Կոնջորյանն արձագանքեց. – «Հաջողություն ձեզ»:

Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության ու խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել Քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչությունը։ Երկու անձ ձերբակալվել է, միջադեպի մյուս մասնակիցներին դեռ որոնում են։

Կադրերում բռնություն գործադրող չորս հոգանոց խմբի ենք տեսնում։ Ձերբակալվածներից մեկը Աբովյանի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանն է։ Ծեծի տեսանյութից հետո տարածվեցին հայհոյանքի կադրերը։ Հենց Նաիրի Հակոբյանի տան կողքով մեքենայով անցնում է Ավետ Կոնջորյանը՝ թունդ սպառնալիքներով ու հայհոյանքներով. «Քեզ գյուլլելու եմ»:

Երկու ՔՊ-ականներին՝ նախկին ընկերներին առնչվող այլ աղմկոտ պատմություն կա՝ «Միլոն Ռիելթի» ընկերությունը, որի տնօրենը Կոնջորյանն էր մինչև այս տարեսկիզբ, իսկ փոխտնօրենը՝ Նաիրի Հակոբյանը։

Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն էր, բայց այժմ կապերը խզել է ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի հետ, պնդում է՝ անտեղյակ է, թե ինչ պատմություն է. «Ես գիտեմ, որ իրանք երկու ընկեր են, իրար մեջ եսիմ ինչ է եղել, չգիտեմ։ Շենքի հետ կապված բան է եղել, թե անձնական ինչ-որ բան է, չգիտեմ, էլի»:

Որ Ավետ Կոնջորյանն ու Նաիրի Հակոբյանը ընկերներ էին ու աշխատում էին միասին, հաստատում է նաև վերջինիս եղբայրը. – «Իրար հետ աշխատել են, շատ լավ հարաբերություններ է եղել, Նաիրին է իրեն տարել այնտեղ, որ աշխատի, ինքը, ասենք, ընկերներ են եղել, տենց, աշխատել են, հետո ինչ-որ հարցեր է եղել վատ իր աշխատանքի մեջ, դրա համար իրեն հեռացրել են, էլի, էլ չի աշխատում էնտեղ»։ Ըստ նրա՝ գժտության պատճառն այն է, որ Կոնջորյանը խաբել ու խարդախություն է արել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն