Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ | tert.am

Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ | tert.am

tert.am Բարսելոնայի մետրոպոլիտենում գնացքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով առնվազն 137 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հրշեջները կարգապահության պահապանների հետ համատեղ տարհանել են ուղևորներին գնացքից և հայտնաբերել հրդեհի փոքր օջախ, որն օպերատիվ կերպով վերացվել է։ Շտապ բժշկական օգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել 137 մարդու, որոնցից 39-ը թեթև կամ միջին ծանրության վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ», – ասված է հրշեջ ծառայության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն