azatutyun.am Ռուսական անօդաչուների՝ Ռումինիայի օդային տարածքը խախտելու վերաբերյալ բողոքով երկրի արտգործնախարարություն կանչված Ռուսաստանի դեսպանը անընդունելի է համարել Մոսկվային ուղղված մեղադրանքները և ՌԴ դեսպանության դիվանագետներից մեկի արտաքսումը, ռուսական TACC-ի փոխանցմամբ՝ հայտնել են դեսպանությունից։
«Որևէ ապացույց չի ներկայացվել, որ անօդաչուները Ռուսաստանին էին պատկանում։ Թռիչքի տեխնիկական պարամետրերի վերաբերյալ հարցերից որևէ մեկին պատասխան չի տրվել», – ասվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հուլիսի 26-ին հայտարարեց F-16 կործանիչով երկրի օդային տարածքում երեք օրում երեք ռուսական անօդաչու խոցելու մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում