Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ | iravaban.net

Ավետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ | iravaban.net

iravaban.net ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը»,-հայտնեցին ՔԿ-ից։

Ավելի վաղ, ՔԿ մամուլի քարտուղարը հայտնել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել էր։

Միջադեպը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում՝ Ավետ Կոնջորյանի բնակության շենքի շքամուտքի մոտ։ Համացանցում տարածվել է նաև միջադեպը պատկերող տեսանյութ։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ հուլիսի 25-ին ժամը 14։00-ին Ոստիկանությունը հաղորդում է ստացել մարմնական վնասվածք ստացած քաղաքացու վերաբերյալ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն