Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով | factor.am

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով | factor.am

factor.am Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 27-ին շարունակվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։ Դատական նիստին, որն անցկացվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ, մասնակցել են նաև հայ գերիների պաշտպանները, թարգմանիչները, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դատական ​​նիստը շարունակվել է դատախազների ելույթներով։ Դատախազներ Աբբասլին, Ալեքբերովը և  Գասիմովան հայտարարել են, թե, իբր, «ինչպես քրեական գործով մյուս մեղադրյալների դեպքում, Բակո Սահակյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի, Մադաթ Բաբայանի և Մելիքսեթ Փաշայանի մասնակցությունը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին և հանցավոր համայնքի  գործունեությանը հաստատվում է դատարանում հետազոտված ապացույցներով»։

Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն