Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան | news.am

Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան | news.am

news.am Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է դատարան և մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Արեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2003 թվականի հուլիսի 12–ից մինչև 2009 թվականի հուլիսի 6–ը, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, պետական սեփականություն հանդիսացող Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող մի շարք հողամասեր օտարել է իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելով։

«Մասնավորապես, 6000 քմ մակերեսով հողամասը «Հայրենիք–Սփյուռք կամուրջ» ՀԿ–ին օտարելու, 6000 քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ–ին օտարելու գործընթացներում Արեյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար»,– նշված է մեղադրանքի մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը հուլիսի 21–ին Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն