Օմանը Իրանին է ներկայացրել Հորմուզի նեղուցի համար տարածաշրջանային մեխանիզմ. Reuters | azatutyun.am

Օմանը Իրանին է ներկայացրել Հորմուզի նեղուցի համար տարածաշրջանային մեխանիզմ. Reuters | azatutyun.am

azatutyun.am Օմանը Իրանին առաջարկել է Հորմուզի նեղուցը կամավոր վճարներով կառավարելու համատեղ տարածաշրջանային մեխանիզմ ստեղծել, հաղորդում է Reuters-ի աղբյուրը։

Աղբյուրը հավելել է, որ Օմանի առաջարկը, որն աջակցություն է ստացել տարածաշրջանի մի շարք երկրների կողմից, նախատեսում է, որ Իրանը չի ունենա նեղուցի նկատմամբ միանձնյա վերահսկողություն։

Առաջարկը հիմնված է Մալակկայի նեղուցի կառավարման մոդելի վրա, որտեղ նեղուցից օգտվողները կամավոր ներդրումներ են կատարում՝ ֆինանսավորելու նավարկության անվտանգությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև որոնողափրկարարական աշխատանքները։

Միացյալ Նահանգները շաբաթավերջին անսպասելիորեն դադարեցրել է Իրանի դեմ իրականացվող օդային հարվածները, ինչը մեծացրել է դիվանագիտական լուծման հասնելու հույսերը։ Նման համաձայնության դեպքում հնարավոր կլինի վերականգնել նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով մինչ հակամարտությունը տեղափոխվում էր համաշխարհային էներգակիրների մոտ մեկ հինգերորդը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն