armenpress.am Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարբեր գերատեսչությունների մակարդակով երկխոսության ակտիվացումը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը քննարկելուց հետո առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինը և Ալիևը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը։
Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։