shantnews.am Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները նշել են, որ անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթի փոխադրման օբյեկտներին։
«Մի քանի անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի արևելքից դեպի Յանբու նավահանգիստ տանող մի շարք զգայուն թիրախների և նավթի մատակարարման ու փոխադրման կետերի», – գրել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան իր Telegram ալիքում։
Սարիան նշել է, որ հարձակումը պատասխան է եղել «սաուդյան անօդաչու թռչող սարքերի կողմից Եմենի օդային տարածքի խախտմանը»։
Ավելի վաղ թագավորության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրաքի տարածքից արձակված մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Սաուդյան բանակի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը փորձել են հարձակվել Ալ-Շարքիա նահանգում և Ռիադում գտնվող նավթային օբյեկտների վրա։