Հզոր երկրաշարժ Ճապոնիայում | azatutyun.am

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում | azatutyun.am

azatutyun.am Առնվազն 50 մարդ է վիրավորվել Ճապոնիայի հարավում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով։ 7․1 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները արձանագրվել են երկրի հարավային Կյուսյու կղզու Կումամոտո շրջանում։

Reuters-ի տեղեկություններով՝ երկրաշարժի հետևանքով դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը, վնասվել են մի շարք ավտոմոբիլային կամուրջներ։

Ճապոնական աղբյուրների փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով մասնակիորեն դադարեցվել է կղզու էլեկտրամատակարարումը, շուրջ 40 հազար շինություն հոսանքազրկվել է։

Տեղական իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում տուժածների թիվը կարող է աճել։ Մասնավորապես տեղեկություններ կան Կումամոտոյում գտնվող առևտրի կենտրոններից մեկի փլուզումից հետո փլատակներում գտնվող մարդկանց մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն