Բաքվում ընթացող Մ-17 տարեկանների հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Ջանես Նազարյանը կիսաեզրափակչում 8-0 հաշվով հաղթեց բուլղարացի մրցակցին ու վաղը կգոտեմարտի ոսկե մեդալի համար։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ջանես Նազարյանը 5 գոտեմարտում հաղթել է ընդհանուր 34-0 հաշվով: