Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է | 1lurer.am

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է

Հուլիս 28-ին՝ ժամը 10։00-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկի դիմաց ավտոմեքենան ընկել է Ողջի գետը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Chevrolet մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և հայտնվել գետում։

Վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել գետից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն