Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել | factor.am

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. 20-30 մարդ անհետ կորած է համարվում | factor.am

factor.am Ճապոնիայի Հրդեհների և աղետների կառավարման գործակալությունը հայտնում է, որ Կաշիմա քաղաքի Aeon Mall Kumamoto առևտրի կենտրոնում երկրաշարժից հետո պայթյուն է գրանցվել, և շենքի երկրորդ հարկը փլուզվել է։ Այստեղ կարող են շատ մարդիկ մնացած լինել։

Ոստիկանությունը հայտնում է, որ առևտրի կենտրոնում գտնված 20-30 մարդ անհետ կորած է համարվում։ Իրավիճակի մանրամասները պարզ չեն, փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ճապոնական NHK-ի կողմից ուղղաթիռից նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են առևտրի կենտրոնի արտաքին պատերից հատվածներ պոկվել։ Առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու վարորդը հայտնել է, որ ուժեղ պայթյուն է լսել։ Նա նաև պատմել է, որ պատի որոշ մասեր ընկել են մոտակա մեքենայի վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն