Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար | armenpress.am

Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպելու համար | armenpress.am

armenpress.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ  հանդիպման նպատակով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հաղորդում է Ynet-ը։

Սա Թրամփի և Նեթանյահուի ութերորդ հանդիպումն է լինելու ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց ի վեր։

Հուլիսի 27-ին՝ Իսրայելից ԱՄՆ մեկնելուց առաջ, Նեթանյահուն հայտարարել էր, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել օրակարգում գտնվող բոլոր հարցերը, մասնավորապես՝ Իրանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն