Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան | factor.am

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան | factor.am

factor.am Դատախազը հաստատել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան։ Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին՝ Եպիսկոպոսաց ժողովից մի քանի օր առաջ, Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդի՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվեց կաթողիկոսին լքել ՀՀ տարածքը։

Քրեական վարույթներ էին նախաձեռնվել նաև Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ. նրանք ևս մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։

Քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն