Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով | pastinfo.am

Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով | pastinfo.am

pastinfo.am Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 15-ին կայացրած 3 տարբեր որոշումներով վարչական տույժի է ենթարկել «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանին: Նրան ընդհանուր առմամբ տուգանել են 600 հազար դրամով։

ԿԿՀ-ի ներկայացրած փաստաթղթերից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիրը և այդ պատառով քաղաքական գործչի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ (տուգանք) սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200,000 ՀՀ դրամի չափով։

Արզաքանցյանը չի ներկայացրել նաև 2023 և 2024 թվականների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերը, ինչի համար էլ յուրաքանչյուրի համար տուգանվել է 200 հազարական դրամով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն