Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները | 1lurer.am

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում՝ քննարկելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերության առանցքային ուղղությունները։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Hudson Institute-ի Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին և համագործակցության նոր հնարավորություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն