tert.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով գրոհել է Հորդանանի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԻՀՊԿ ստորաբաժանումները մի քանի բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Հորդանանում ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ռազմաբազային և շտաբին», – հաղորդում է զինվորականների հայտարարությունը իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։