Դատավոր Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է | arm.sputniknews.ru

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի (լիազորութունները կասեցված են) տնային կալանքի ժամկետը երկարացվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն դատարանից։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունները՝ երկարացնելով Արտուշ Գաբրիելյանի և Գալուստ Խուրշուդյանի տնային կալանքի ժամկետները ևս երեք ամսով։

Դատարանը գտել է, որ դատալսումների փուլում մեղադրյալ Արտուշ Գաբրիելյանի կողմից ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելով քրեական վարույթին խոչընդոտելու և օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը չի նվազել առնվազն այն աստիճանի, որպեսզի նրա նկատմամբ թույլատրելի ճանաչվի նվազ խիստ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն