arm.sputniknews.ru Առաջիկա շաբաթների ընթացքում կլինի կառավարության` ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ որոշումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի հանրային լսումը։ Մասնակիցները նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացրել։
Պետրոսյանի խոսքով՝ կառավարության համապատասխան որոշումից բացի կսահմանվեն մի շարք կարգեր, ընթացակարգեր։
«Դրանք ենթադրում են մի քանի ամիսների ընթացքում լիցենզավորված, ռեզիդենտ ընկերության կողմից շուկայական արժեքի գնահատում, շուկայական արժեքի՝ կառավարության կողմից գնահատականի պաշտոնապես ծանուցում սեփականատերերին, ընթացակարգերով սեփականատերերից ծանուցման պատասխանի ստացում, և արդեն ըստ կարգավորումների՝ պետք է գործընթացը հանգեցնի փոխհատուցման տրամադրման՝ շուկայական արժեք +15 տոկոս»,- նշեց Պետրոսյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում