Հայաստանում կխստացվեն ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները | armenpress.am

Հայաստանում կխստացվեն ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների անվտանգության պահանջները | armenpress.am

armenpress.am Հայաստանում նախատեսվում է նոր պահանջներ սահմանել ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով գազեր ու վտանգավոր նյութեր տեղափոխող՝ ճնշման տակ աշխատող շարժական սարքավորումների ներմուծման, արտադրության, շրջանառության և շահագործման համար։

Համապատասխան օրենսդրական փաթեթը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Փոփոխությունները վերաբերում են ճնշման տակ աշխատող անոթներին, տարաներին, բաքերին, վագոններին, ցիստեռններին, մարտկոցային տրանսպորտային միջոցներին, գազի բազմատարր կոնտեյներներին, դրանց փականներին և այլ պարագաներին, որոնք օգտագործվում են վտանգավոր բեռների փոխադրման համար։

Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ Հայաստան ներմուծվող, երկրում արտադրվող և շրջանառվող նման սարքավորումները պետք է միաժամանակ համապատասխանեն Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության պահանջներին։

Մասնավորապես՝ սարքավորումները պետք է ունենան ԵԱՏՄ շուկայում շրջանառության միասնական նշան, համապատասխանության գնահատման փաստաթուղթ և սահմանված գունային տարբերակիչ ներկվածք։ Միաժամանակ կպահանջվեն նաև եվրոպական «Pi»՝ «π» մակնշումը, փորձաքննություն իրականացրած մարմնի քառանիշ նույնականացման համարը, հատուկ վտանգավորության նշանները, համապատասխանության սերտիֆիկատը և գործող փորձաքննության վերաբերյալ տեղեկությունը։

Եվրոպական պահանջներին համապատասխանող և «Pi» մակնշում ունեցող ներմուծվող սարքավորումների համար կրկնակի ամբողջական գնահատում չի նախատեսվի։ ԵԱՏՄ պահանջներին համապատասխանության փաստաթուղթը և միասնական նշանը հնարավոր կլինի տրամադրել փաստաթղթային վերլուծության հիման վրա։

Հայաստանում արտադրվող սարքավորումների համապատասխանության գնահատումը պետք է իրականացվի ինչպես եվրոպական, այնպես էլ ԵԱՏՄ պահանջներով։ Արդյունքում սարքավորումը կունենա երկու մակնշում և համապատասխանության գնահատման երկու փաստաթուղթ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն