azatutyun.am «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածության հնարավոր վերանայման հարցին:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ «հնարավո՞ր է վերանայվի Հայկ Կոնջորյանի առաջադրման հարցը, որովհետև ամեն դեպքում պատմության մեջ է նաև իր եղբայրը, իսկ ձեր էթիկայի կանոնագիրքը նաև հարազատների վարքի հարցով է սահմանում կանոններ», Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանեց. «Այդ մասով ոչինչ չեմ կարող մեկնաբանել և ոչինչ չեմ կարող բացառել»:
Օրերս հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 23-ի գիշերը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով»: