1lurer.am Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնում է, որ նախարարության էներգետիկ կենտրոնի միջոցով սարքավորումներ են մատակարարվել երկաթուղու տարածաշրջանային մասնաճյուղերից մեկին՝ ուկրաինացի երկաթուղայինների աշխատանքին աջակցելու և կարևորագույն ենթակառուցվածքների գործունեությունը ապահովելու համար։
«Գրեթե ամեն օր կենտրոնի միջոցով նոր սարքավորումներ են ուղարկվում Ուկրաինայի տարբեր շրջաններ։ Դա նպաստում է էներգետիկ ոլորտի և մյուս կարևորագույն ենթակառուցվածքների անխափան գործունեությանը՝ ռուսական հարձակումների մշտական սպառնալիքի պայմաններում»,- ասվում է հայտարարության մեջ:
Ուկրաինայի նախարարությունը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին կարևորագույն ենթակառուցվածքների օբյեկտների ամրապնդման գործում ցուցաբերած աջակցության համար։