Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը | 1lurer.am

Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը | 1lurer.am

1lurer.am Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նախօրեին հայտարարել էր, որ ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո իր հասցեին սպառնալիքներ է զգում։ Նա նշել է, որ հույս ունի՝ պետական ծառայությունները կկանխեն նման իրավիճակները։

Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում Հակոբյանը կոչ էր արել կանանց չլռել բռնության դեպքերի մասին և բարձրաձայնել խնդիրը։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ընթացք է տրվել Աննա Հակոբյանի հրապարակմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն