1lurer.am Լուսինե Բադալյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Մեր ընտրություններն անցնում են բավականին թեժ, նաև ժողովրդավար, այսինքն՝ անկանխատեսելի են դրանք լինում: Այնուամենայնիվ, դու պետք է պատրաստված լինես որոշակի առումով, բոլորի հարցերին պատասխանես»,- նշել է նա՝ ընդգծելով, որ դա է որոշում ընթացքը, նախապես որոշումներ հիմնականում չեն լինում: