Կոնջորյանի թեկնածությունը ինչի՞ պետք է վերանայվի․ Փաշինյան | azatutyun.am

Կոնջորյանի թեկնածությունը ինչի՞ պետք է վերանայվի․ Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am «Ցանկացած դեպք՝ և՛ նախկինում նշված, և՛ չնշված, և՛ հայտնի, և՛ որը կարող է հայտնի լինել, պետք է իրավական արձագանք ստանա», – այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ազատության» հարցին ի պատասխան խոսելով իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի և դրան նախորդած դեպքերի շուրջ:

«Երբեք որևէ մեկը չի ասել, որ իրավական արձագանք պետք է չլինի, և ես չեմ հիշում, որ որևէ մեկը … նշած լինի, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին պետք է ծեծի ենթարկի», – ընդգծեց վարչապետը:

«Երկու մասնավոր անձ իրար հետ ինչ-որ հարց ունեն: Էսօր հազարավոր մասնավոր անձինք իրար հետ հարց ունեն, մասնավոր անձը իրավաբանական անձի հետ: Դրա պատասխանը իրավական պրոցեսն է», – նշեց Փաշինյանը:

«Ազատության» հարցին էլ՝ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում Հայկ Կոնջորյանի թեկնածության հարցը չի՞ վերանայվի, վարչապետը պատասխանեց. – «Ինչի՞ պետք է վերանայվի: Յուրաքանչյուրը պատասխանատու է իր արարքի համար»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն