Ամբերդի նախկին համայնքապետը մեղադրվում է համայնքի 9 հողակտորի ապօրինի օտարման մեջ

Ամբերդի նախկին համայնքապետը մեղադրվում է համայնքի 9 հողակտորի ապօրինի օտարման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Ամբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և Ամբերդի համայնքապետարանի աշխատակազմի 2 ղեկավարների օժանդակութամբ իրականացրել ձևական աճուրդ: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը, հանդես գալով որպես աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար, օրենքի խախտմամբ, ձևական աճուրդի միջոցով Ամբերդ համայնքին պատկանող՝  գյուղատնտեսական նշանակության տարբեր մակերեսներով 8 հողամասերը վաճառել է իրեն և հարազատներին՝ եղբայրներին, հորը, իսկ համայնքապետարանի վարչական շենքի դիմաց գտնվող պուրակը վաճառել է կնոջը: Հետագայում՝ նախաքննության ընթացքում, այն նվիրատվության կարգով վերադարձվել է  համայնքին:

Համայնքապետարանի նախկին ղեկավարն ու 2 աշխատակիցներն ընդունել են  իրենց վերագրվող հանցանքները և վերականգնել պետությանը պատճառված վնասը. վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի  հարուցվել:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն