arm.sputniknews.ru Հայտնի բլոգեր Լուսիկ Կարապետյանին ներդրումների պատրվակով խարդախություն անելու համար ԱՄԷ-ից արտահանձնել են ՌԴ-ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պահանջով Արաբական Միացյալ Էմիրությունների իրավասու մարմինները արտահանձնում են Լուսիկ Կարապետյանին՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն) քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,-հայտնել են մամուլի ծառայությունից։
Քննության վարկածով՝ 2020 թվականի դեկտեմբերից 2021 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում Կարապետյանը կազմակերպված խմբի կազմում քաղաքացիներից 85 հազար ռուբլի է հափշտակել։ Մարդկանց ներգրավելու համար նա օգտագործել է սոցիալական ցանցերը, որտեղ տեղադրել է «ֆինանսական բարձր բարեկեցություն» արտացոլող լուսանկարներ ու տեսանյութեր, ինչպես նաև հրապարակել է ներդրումային ծառայությունների գովազդ՝ բարձր եկամտաբերության խոստումով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում