news.am Հունական ոստիկանությունը պարզում է Մեծ Բրիտանիայի 38-ամյա քաղաքացուհու մահվան հանգամանքները, որի դին այս ամիս հայտնաբերվել է Աթենքում՝ ճամպրուկի մեջ։
Ինչպես հայտնում է պետական ERT հեռուստաալիքը, կնոջ ինքնությունը հաջողվել է պարզել Ինտերպոլի տվյալների օգնությամբ։ Ենթադրվում է, որ նա Հունաստան է ժամանել Կիպրոսից հուլիսի սկզբին։
Նախնական տվյալներով՝ կինը մահացել է հայտնաբերվելուց հինգից յոթ օր առաջ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում