armenpress.am Ճապոնիայի բնակչության թիվն, առանց հաշվի առնելու օտարերկրացիներին, 42 տարվա ընթացքում առաջին անգամ նվազել է 120 միլիոնից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության վիճակագրական տվյալները:
Վերջին տարում ճապոնացիների թվաքանակը կրճատվել է 916 հազարով՝ մինչև 119,736 միլիոն: Սա բնակչության կրճատման ամենաբարձր տեմպն է 1968 թվականից ի վեր։
Մինչդեռ Ճապոնիայում բնակվող օտարերկրացիների թիվը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 4 միլիոնը։ Այսպիսով, երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում է 123,7 միլիոն։
Ճապոնիայում վերջին տարիներին գրակշռում է ռեկորդային ցածր ծնելիությունը
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում