Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները | 1lurer.am

Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները

Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու առաջիկա առաջնահերթությունները՝ ծառայության զարգացման, անվտանգության ամրապնդման, վերասոցիալականացման ծրագրերի, աշխատանքային պայմանների բարելավման և մի շարք այլ ուղղություններով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն