azatutyun.am Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով երեք հրշեջ է զոհվել։ Նրանցից երկուսը մահացել են Կրետե կղզում՝ Ռեթիմնոյի շրջանի Կրիա Վրիսի գյուղի մոտ, երբ հայտնվել են կրակի երկու օջախների միջև։ Եվս մեկ հրշեջ զոհվել է Պելոպոնեսում բռնկված առանձին հրդեհի ժամանակ։
Հրդեհի պատճառով Հունաստանի առափնյա պահպանության ծառայությունը Կրետեի Ռեթիմնոյի շրջանի Ագիոս Պավլոս բնակավայրի ափից տարհանել է 31 մարդու։
Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ ուժեղ քամու հետևանքով հրդեհը արագ տարածվել է, ինչի պատճառով տարհանվել են նաև Կրիա Վրիսիի և հարակից մի շարք գյուղերի բնակիչներն ու զբոսաշրջիկները։