Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից | factor.am

Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից | factor.am

factor.am Բաքվում մինչև 17 տարեկանների ըմբշամարտի առաջնությունում աշխարհի չեմպիոն դարձած Ջանես Նազարյանն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի հավաքականը գոհ է առաջնության կազմակերպչական աշխատանքներից և ընդունելությունից։

«Մենք շատ լավ տրամադրություն ունենք։ Մեզ այստեղ  շատ ջերմ են դիմավորել։ Մրցաշարը լավ է կազմակերպված, բարձր մակարդակով, իսկ մասնակիցները բավականին ուժեղ էին։ Ուրախ եմ, որ հաղթեցի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների պայքարում Ջանես Նազարյանն իր կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչման՝ եզրափակիչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն