ՀՀ-ում ջերմատնային տնտեսություններն արտահանման աջակցություն կստանան նաև օգոստոսին | arm.sputniknews.ru

ՀՀ-ում ջերմատնային տնտեսություններն արտահանման աջակցություն կստանան նաև օգոստոսին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման համար կառավարությունն աջակցություն կտրամադրի նաև օգոստոսին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից սահմանափակել է Հայաստանի մի շարք ապրանքախմբերի ներմուծումը, ՀՀ կառավարությունը արտահանման խնդիրները մեղմելու համար աջակցում է հատկապես ջերմատնային տնտեսություններին։

«Նկատի ունենալով, որ այլ շուկաներ արտահանելու ուղղությամբ տնտեսավարողների կողմից իրականացվել են ակտիվ բանակցություններ, որոնց արդյունքում առաջիկայում ակնկալվում են արտահանման ծավալների աճ, իսկ բանակցությունների ընթացքում գնառաջարկները կատարվում են հաշվի առնելով նաև տրամադրվող փոխհատուցման չափերը, նպատակահարմար է համարվում փոխհատուցում տրամադրել նաև օգոստոս ամսվա համար»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Օգոստոսին փոխհատուցում տրամադրվող ապրանքների ցանկը լրացվել է պալերմո տեսակի պղպեղով և սմբուկով։ Օգոստոսին կանխատեսվում է, որ արտահանման ծավալները կկազմեն շուրջ 150 տոննա ելակ, շուրջ 4100 տոննա բանջարեղեն և շուրջ 5․2 մլն հատ ծաղիկ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն