Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից. նա խորհրդարան կգնա | hetq.am

Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից. նա խորհրդարան կգնա | hetq.am

hetq.am Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Այս որոշումը ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։

«Ահարոն Սահակյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում։

Սահակյանն այս պաշտոնին էր նշականվել հինգ տարի առաջ՝ 2021-ի մայիսին։

Մինչ մարզպետ նշանակվելը Սահակյանը զբաղեցրել է Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ 2016-2021 թվականներին։ Աշխատանքային կարիերայի սկզբում էլ նա յոթ տարի՝ 2001-2008 թվականներին աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում որպես օպեր-լիազոր։

Ահարոն Սահակյանը պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Նա վերցնում է մանդատը ու տեղափոխվում օրենսդիր մարմին։

Թե ով կփոխարինի նրան՝ դեռևս հայտնի չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն