tert.am Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 78-ի: Այս մասին լրագրողներին հայտնել են նահանգի արտակարգ իրավիճակների վարչությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության տվյալներով՝ ավելի քան 300,000 բնակիչ մնում է աղետի գոտում: Ջրածածկվել է 551 բնակավայր: Առավել բարդ իրավիճակը պահպանվում է Չարայդեո օկրուգում, որտեղ տարերքից տուժել է ավելի քան 137,000 մարդ։
Ջրհեղեղները վնաս են հասցրել ճանապարհներին, բնակելի տներին, դպրոցներին և այլ ենթակառուցվածքների։ Իշխանությունների տվյալներով՝ տարերքի հարվածի հետևանքով սատկել է ավելի քան 11,000 գլուխ կենդանի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում