factor.am Լեհաստանը լույս հինգշաբթի գիշերը ռազմական ինքնաթիռներ է բարձրացրել օդ՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարվածների ֆոնին իր օդային տարածքը պաշտպանելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Լեհաստանի զինված ուժերի հայտարարությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Կործանիչ և վաղ նախազգուշացման ինքնաթիռները սկսել են գործողությունները, իսկ ցամաքային հակաօդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչ հետախուզության համակարգերը բերվել են մարտական պատրաստության»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ այս գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում։
Մեկ այլ հայտարարության մեջ Լեհաստանի զինված ուժերը նշել են, որ ազգային և դաշնակից հետախուզական համակարգերը հայտնաբերել են ռուսական հեռահար ավիացիայի ինտենսիվ մարտական ակտիվություն:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում