ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու Հայաստանում ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները | armenpress.am

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու Հայաստանում ԿԽՄԿ ղեկավարը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում ՀՀ զինված ուժերին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցեր։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու արդյունքները՝ շնորհակալություն հայտնելով ԿԽՄԿ պատվիրակությանը համագործակցության և ՀՀ զինված ուժերի կարողությունների զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Իր հերթին Դաֆնե Մարեն ներկայացրել է երկարամյա համագործակցության ընթացքը՝ ընդգծելով, որ դրա հիմնական նպատակներից է միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման ուղղությամբ զինված ուժերի կարողությունների շարունակական զարգացումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն