Ծառուկյանին տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության վարչություն | azatutyun.am

Ծառուկյանին տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության վարչություն | azatutyun.am

azatutyun.am «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Կատարվում են քննչական գործողություններ, հայտնեցին Քննչականից:

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Օրերս ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն