arm.sputniknews.ru «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցները դուրս եկան կառավարության շենքից և հայտնեցին, որ իրենց բողոքը լսել են, բայց հարցերին պատասխան չեն տվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկությունների աշխատակիցները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց, պահանջում են վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի։ Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ կառավարության ներկայացուցիչները համաձայնել են 15 րոպեով ընդունել նրանց:
«Մեզ ընդունեց դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման վարչություն պետ Համլետ Նազարյանը։ Նա ո՛չ ժամկետ ասաց, թե երբ կբացվեն մեր աշխատատեղերը, թե ինչպես կարող ենք լուծել բանկերում մեր պարտավորությունները, ո՛չ էլ մեր հարցերին պատասխանեց։ Նա ուղղակի ուզում էր այստեղ հավաքված մարդկանց կրքերը հանգստացնել»,– լրագրողներին ասաց «Օլիմպավանի» աշխատակից Էրիկ Օհանյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում