armenpress.am Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հյուսիսում գտնվող չինական ընկերությանը պատկանող շենքի վրա Իրանի կողմից իրականացված հարձակման հետևանքով մեկ աշխատակից է զոհվել։ Այս մասին նշվել է Քուվեյթի բանակի X միկրոբլոգի գրառման մեջ։
Քուվեյթը հայտնել է չինական ընկերության շենքին իրանական հարվածի հետևանքով աշխատակցի զոհվելու մասին
ՊՆ խոսնակ, գնդապետ Սաուդ Աբդ ալ-Ազիզ ալ-Ատվանը հայտարարել է, որ հարձակման հետևանքով շենքը զգալի նյութական վնաս է կրել, և որ իշխանություններն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել միջադեպի առնչությամբ։
«Զինված ուժերը հաստատում են իրենց շարունակական հանձնառությունը՝ բարձր արդյունավետությամբ կատարելու իրենց պարտականությունները, ինչպես նաև ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունը, ապահովելու նրա անվտանգությունն ու կայունությունը՝ համակարգելով դրանք իրավասու մարմինների հետ»,- նշվել է գրառման մեջ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հուլիսի 30-ին հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին՝ ի պատասխան Իրանի տարածքում գիշերն ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների։